Իլհամ Ալիևն ու Ահմեթ Դավութօղլուն քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/Ilham_Aliyev_Ahmed_Davutoglu_230113.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Դավոսում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը գոհ են հայտնել բոլոր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացումից:
Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են մի շարք գլոբալ համատեղ նախագծերի կարևորությունը, այդ թվում նաև «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագիծը: Կողմերը վստահություն են հայտնել, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը այսուհետ նույնպես զարգանալու է:
Իլհամ Ալիևն ու Ահմեթ Դավութօղլուն քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: