Բաժիններ՝

Ճարպակալությամբ տառապող մարդիկ նման են թմրամոլներին

«Ճարպակալումը պետք է ընկալել՝ որպես սնուցման խանգարում, և ոչ թե՝ որպես խնդիր, որը կապված է միայն անառողջ կենսակերպի հետ»,- ինչպես գրում է «The Herald Sun»-ը, նման կոչով հանդես է եկել Ռիո դը Ժանեյրոյի համալսարանի հոգեբան Իզանելլա Մելկան:

Հոգեբանը պնդում է, որ եթե մարդը չի կարողանում հասկանալ, որ արդեն կշտացել է, և շարունակում է ուտել, ապա դա սնուցման խանգարում է, որը շատ նման է անորեքսիային: Երկու տիպի հիվանդներն էլ, ըստ մասնագետի, սխալ են ընկալում իրենց մարմինը և էմոցիոնալ կապ ունեն սննդի հետ:

«Ճարպակալությամբ տառապող մարդիկ ուտում են, որպեսզի իրենց ավելի լավ զգան: Եթե նրանք ինչ-որ խնդիր ունեն, ուտում են: Եթե մեղքի զգացում են ունենում, կրկին ուտում են: Այսպես նրանք կորցնում են վերահսկողությունը: Մարդիկ սկսում են շատ օգտագործել վտանգավոր մթերք` դրանով իսկ կախվածության մեջ ընկնելով դոմաֆին կոչվող միացությունից: Վերջինս արտադրվում է այն ժամանակ, երբ մարդն ուտում է թխվածքի հերթական կտորը: Հենց այդ պատճառով էլ մարդ իրեն ավելի լավ է զգում: Դոմաֆին կոչվող միացությունն օգնում է հսկել ուղեղում  բավարարվածության կենտրոնը: Յուղոտ և քաղցր մթերքը բարձրացնում է դրա մակարդակը: Ստացվում է, որ մարդը կախվածության մեջ է ընկնում, ինչպես դա լինում է թմրամիջոցների օգտագործման դեպքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս