Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն պատրաստվում է իրականացնելու 1917 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարակումները. FT

ԿԺԴՀ-ն նոր միջուկայն փորձարկումներ է նախապատրաստում՝ առաջինը 2017 թվականից ի վեր: Ապրիլի 29-ին այդ մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը։

Փունգերիի զինափորձարանի վերջին արբանյակային լուսանկարներն, ինչպես տեղեկացնում է հրատարակությունը, վկայում են, որ «նախապատրաստությունն ընթանում է լրիվ թափով»: Զինափորձարանում գրանցվում են նոր շենքերի կառուցման, շինանյութերի տեղափոխման աշխատանքներ, ինչպես նաեւ սարքավորանքի կենտրոնացում հրապարակի անմիջական մերձակայքում: Հետազոտության հեղինակների խոսքով, որոնց գնահատումները բերում է թերթը, նախապատրաստման տեմպերը թույլ են տալիս ենթադրել, որ փորձարկումները կարող են անցկացվել 2022 թվականի մայիսից մինչեւ սեպտեմբեր: Անցած անգամ հանրապետությունում միջուկային զենքի փորձարկումներ են կատարվել 2017 թվականի սեպտեմբերի 3-ին:

ԿԺԴՀ-ի իշխանությունների պնդմամբ՝ դրանց ընթացքում պայթեցվել է կոմպակտ ջրածնային (ջերմամիջուկային) լիցք, որը կարելի է տեղակայել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա: Պայթեցված ռումբի հզորության գնահատումները տարբերվում են. Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն կազմել է 70 կիլոտոննա, իսկ Կորեայի Հանրապետության տվյալներով՝ 100 կիլոտոննա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս