Վրաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/1081950.jpg)
Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուք»-ի էջը:
«Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ»,-նշված է գրառման մեջ: