Հեղինակներ
Արա Գալոյան
1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: 1984-1987թթ. Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է եղել: 1991-1995թթ. աշխատել է ՀՀ Հեռուստառադիոպետ վարչության տնտեսական հաղորդումների բաժնի պատասխանատու, այնուհետև՝ գլխավոր խմբագիր: 1995-1999թթ. աշխատել է «Առավոտ» օրաթերթում՝ որպես տնտեսական մեկնաբան: 1999-2001թթ. եղել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: 2001թ. աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող: 2002թ. մինչև 2021թ․ նոյեմբերն աշխատել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում՝ որպես ծրագրերի տնօրեն: 2004թ. մինչև 2021թ․ նոյեմբերն աշխատել է «168 Ժամ» թերթում՝ որպես տնտեսական մեկնաբան:
Արմեն Բաղդասարյան
1994-1999թթ. սովորել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, այնուհետև՝ 1999-2002թթ. սովորել է ասպիրանտուրայում: Ֆրանսերեն լեզվի և գրականության մասնագետ է՝ թարգմանչի մասնագիտացմամբ: 2002թ. ստացել է գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու: 2006-2007թթ. սովորել է Ֆրանսիայի Լումիեր Լիոն 2 համալսարանում ( ֆրանսերենի դասավանդման դիդակտիկա, Մասթեր 2): 2008թ. Մանկավարժական կոչում՝ դոցենտ 2010-2011թթ. Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ կրթական ծրագիր, մարքեթինքի ֆակուլտետ, մասթեր 2, մասնագիտացում՝ Բրենդի կառավարում և PR: Հանրային կապերի փորձագետ է: 2011թ. մինչ օրս համագործակցում է «168 Ժամ» թերթի հետ:
Ավետիս Բաբաջանյան
Որպես լրագրող՝ 1992-93թթ. աշխատել է «Մունետիկ» շաբաթաթերթում, 1994-96թթ.՝ «Շրջան» եռօրյայում, 1997-99թթ.՝ «Առավոտ» օրաթերթում, 2000-05թթ.՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթում, 2006-08թթ.՝ «Ժամանակ» օրաթերթում, 2011-12թթ.՝ «Հրապարակ» օրաթերթում, 2012թ. սեպտեմբերից ՝ «168 Ժամ» թերթում և 168.am կայքում:
Հրանտ Տէր-Աբրահամեան
Ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը: 2000-ականներին աշխատել է Նորավանք գիտակրթական հիմնադրամում, ՀՀ Կառավարության ազգային և կրոնական փոքրամասնությունների վարչություններում: 2006-2013 թթ.-ին՝ "Հայկական Ժամանակ" օրաթերթի վերլուծաբան: 2007-ից աջակցել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական շարժմանը: Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի մոլի երկրպագու է, աշխարհայացքը՝ ազգայնական (ազգային-հեղափոխական), բնավորությունը՝ հաղթական՝ զուսպ և ինքնավստահ, չափավոր նորդիկ: Անողոք է Ռայխի և Հայոց Թագավորության թշնամիների դեմ:
Հուսիկ Արա
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Գարուն» ամսագրում, «Գրական թերթում», Հանրային ռադիոյում և մի շարք այլ ամսագրերում, թերթերում ու կայքերում: Հեղինակ է բանաստեղծական և հրապարակախոսական 10 գրքի:
Կամիլա Խաչատրյան
2009թ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատը: 2011թ. ավարտել է փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Սոցիալական հոգեբանության ամբիոնի մագիստրատուրան: 2009թ. հաճախել է ԵՊՀ-ի «Արդյունավետ փոխհարաբերությունների հմտություններ» գործնական դասընթացին, 2010թ. «Հոգեդինամիկ հոգեթերապիա. Ֆրոյդյան մոդել» և «Հոգեդինամիկ հոգեթերապիա. Յունգյան մոդել» գործնական դասընթացներին, ինչպես նաև 2012թ. վերապատրաստվել է՝ մասնակցելով «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա. 1-ին փուլ» և «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա. 2-րդ փուլ» գործնական դասընթացներին: 2006-2009 աշխատել է հոգեբան (կամավոր) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում, 2011-2012թթ. հոգեբան (կամավոր)` «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնում, 2013թ. հոգեբան, կինոթերապևտ` «Գոյ» հոգեբանական կենտրոնում, 2013թ. հոգեբան` Be Baby (child development center) Երեխաների զարգացման կենտրոնում, 2014թ. հոգեբան` «ՏՆԱԿ» մանկական զարգացման կենտրոնում, 2015թ. - առայսօր, հոգեբան՝ Indigo Kids Club/ԻՆԴԻԳՈ մանկական ակումբում: Կատարել է գիտական աշխատանքներ հետևյալ թեմաներով՝ «Դեռահասը և հասարակությունը», «Կինոֆիլմի սյուժեն՝ որպես դեռահասի ագրեսիվության և հակասոցիալական վարքի բացահայտման աղբյուր», «Կինոթրեյնինգի (կինոթերապիայի) մոդելի կիրառման ազդեցությունը ավագ դպրոցականի արդյունավետ սոցիալականացման գործընթացի վրա»:
Լիլիթ Ավագյան
Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2007-ից աշխատում է «168 Ժամ» թերթում՝ որպես լրագրող և մեկնաբան: Վարում է «Վէմ» ռադոիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը:
Լուսինե Ստեփանյան
Սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Մնջախաղի բաժնում: Աշխատել է «Ժամանակ» օրաթերթում, թղթակցել տարբեր թերթերի: «168 Ժամ» թերթում և 168.am կայքում որպես լրագրող աշխատում է 2004 թվականից:
Վահան Իշխանյան
Ծնվել է 1964 թվականին, Երևանում: Լրագրող, գրող, հրապարակախոս Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը: Գրքերը` «Ռուսուլմանի նոթեր» 2017թ., «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014թ., «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014թ., «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010թ., «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010թ., «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004թ. Deviation: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2008 Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2016
Վարդան Ֆերեշեթյան
Գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: Մի շարք թերթերում («Անդրադարձ», «Մունետիկ», «Հայկական Ժամանակ») եղել է մշակութային էջերի հեղինակն ու խմբագիրը: Երկար տարիներ Ռադիո կոմիտեում վարել է «Ձայն մեծաց» հաղորդաշարը: 2008 թվականից «168 Ժամ» թերթում ներկայացնում է «Գրական շաբաթ» (որն այժմ տպագրվում է ամեն հինգշաբթի) մշակութային էջը:
