Պուտինը Կրեմլում հանդիպում կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Կրեմլում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որը Մոսկվա կժամանի Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար։
Սկզբում Գուտերիշը բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետեւ հանդիպում կունենա Պուտինի հետ:
Ավելի քան մեկ շաբաթ առաջ Գուտերիշն ուղերձներ է հղել ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներին՝ խնդրելով իրեն Մոսկվա եւ Կիեւ ընդունել «խաղաղության հաստատմանն ուղղված շտապ քայլերը» քննարկելու համար:
Ապրիլի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ ապրիլի 28-ին Կիեւում պլանավորված է նրա հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: