Բաժիններ՝

Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ փոփոխվել են թաեքվոնդոյի կանոնները

Օլիմպիական խաղերի ավարտից հետո, նոր քառամյա փուլի համար, ծրագրում ընդգրկված մարզաձևերի կանոններում, ընդհանրապես փոփոխություններ են կատարվում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան նույնպես ներկայացրել է նոր կանոններ՝ «Փարիզ 2024»-ի համար։ Նոր պահանջների համաձայն, հաղթողը որոշվում է երեք ռաունդից՝ երկու հաղթանակի համակարգով։ Միաժամանակ, յուրաքանչյուր ռաունդի վերջում հայտարարվում է հաղթողը: Երկու ռաունդ անընդմեջ առավելության հասած թաեքվոնդիստին է տրվում հաղթանակը:

Նշանակում է, որ «ոսկե միավորի» համար չորրորդ փուլ չի լինելու, ինչպես եղել է նախկինում։ Եթե երկու մարզիկն էլ հաղթում են մեկական ռաունդում, իսկ երրորդում հաշիվը հավասարվում է, ապա հաշվի է առնվում մրցափուլերի միավորների գումարը։ Ուստի մարզիկները պետք է աշխատեն առավելագույն միավորներ ձեռք բերելու համար:

Եթե այդտեղ էլ հավասարություն լինի , ապա հաղթանակը կտրվի տեխնիկապես ավելի բարդ հարված կատարողին: Ուշադրություն է դարձվում նաև նախազգուշացումների քանակին: Եթե կրկին հավասարություն լինի, ապա հաղթողին կորոշի մրցավարը: Նոր կանոններն ունեն իրենց բարդությունները: Նորամուծությունը պետք է կիրառել միջազգային և ներքին մրցումներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս