ՌԴ-ի դեմ նավթային բռնարգելքի հարցը սպառնում է պառակտել ԵՄ-ի միասնությունը. El Pais

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հարցը, որը կարող է ներառել նավթային բռնարգելք ՌԴ-ի նկատսպառնում է պառակտել եվրոպական միասնությունն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ապրիի 12-ին այդ մասին հաղորդել է El Pais թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:մամբ,

Թերթի տեղեկատվությամբ՝ ՌԴ-ի նավթային հատվածի նկատմամբ հնարավոր սահմանափակումներ մտցնելու նախապատրաստումը ցուցադրում է որ Եվրամիության գծով՝ առավել էներգետիկական կախվածությամբ գործընկերների թվում աճում է վախը նման որոշման ֆոնին:

Հրատարակությունը նշում է, որ եվրոպական միասնության պառակտման ռիսկն զգալի էր ապրիլի 11-ին ԵՄ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի ընթացքում, որտեղ վերլուծան ենթարկվեց ռուսաստանյան նավթի եւ գազի ներմուծումից հնարավոր հրաժաման ազդեցությունը յուրաքանչյուր երկրի վրա: Թերթի դիվանագիտական աղբյուրները խոստովանում են, որ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը շատ բարդ հարց է՝ եվրոպական միասնության պառակտման ակնհայտ ռիսկով, որը մինչեւ այս պահը պահպանում էր Միությունը:

Չի բացառվում, որ ԵՄ-ում կարող են նախապատվությունը տալ այն սահմանափակումներին, որոնց դեպքում ռուսական նավթի գնումներից առավել կախյալ երկրները կարողանան հետագայում էլ շարունակել դա, մինչդեռ մի շարք պետություններ կդադարեցնեն գնումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս