Ստացե՛ք և կատարե՛ք Յունիստրիմ դրամական փոխանցումներ UNIMobile հավելվածում

Յունիբանկի UNIMobile հավելվածում ամենապահանջված ծառայություններից մեկը՝ Յունիստրիմ դրամական փոխանցումներն են: Հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝  առանց բանկ այցելելու:

Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին և նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:

Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը: Եթե ​​փոխանցման արժույթը տարբերվում է ընտրված հաշվի արժույթից, ապա միջոցները փոխարկվում են ներկա պահին Յունիբանկում գործող փոխարժեքով:

UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից  կամ Google Play-ից և անցնել օնլայն գրանցում: UNIMobile  հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Տեսանյութեր

Լրահոս