Ո՞րն է Anonymous-ի հրապարակած Ադրբեջանի հատուկ ծառայությունների փաստաթղթերից ամենաուշագրավը
Anonymous-ի հրապարակած Ադրբեջանի հատուկ ծառայությունների փաստաթղթերից իմ տեսածներից ամենաուշագրավը նավթային ֆոնդերի կիրառումն է ուրիշ երկրների քաղաքականության վրա ազդեցության համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Anonymous-ի հրապարակած Ադրբեջանի հատուկ ծառայությունների փաստաթղթերը, ասաց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ փաստաթղթերի քանակը մեծ է, և դրանք դեռ պետք է ուսումնասիրել։
«Բայց պարզ է, որ մեծ քանակի գաղտնի փաստաթղթեր են հայտնվել ցանցում, որոնք լրագրողների համար լավ նյութ են աշխատելու»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր 168.am-ը՝ Anonymous-ը հրապարակել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների փաստաթղթերը
Մասնավորապես, նշենք, որ առկա տեղեկությունների համաձայն, տվյալներն առևանգվել են dmx.gov.az կայքից և տեղադրվել են Anonymous-ի հետախուզական բաժանմունքին պատկանող par-anoia.net կայքում:
Ըստ փորձագետի՝ տեսականորեն վտանգ կա ներբեռնելու այդ փաստաթղթերը, և ներբեռնելու փոխարեն կարելի է դրանց ծանոթանալ ինտերնետային կայքից: