
Anonymous-ը հրապարակել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների փաստաթղթերը

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Anonymous միջազգային ցանցահենային խումբը 1.7 գիգաբայթ փաստաթղթերի նկատմամբ ազատ մուտքի հնարավորություն է ստացել, որոնք պատկանում են Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Ցանցահենների հրապարակած տվյալները պատկանում են ոչ միայն Ադրբեջանի հատուկ ծառայություններին, այլև՝ նրանց հետ կապված այլ կազմակերպությունների:
Մասնավորապես, առկա տեղեկությունների համաձայն, տվյալներն առևանգվել են dmx.gov.az կայքից և տեղադրվել են Anonymous-ի հետախուզական բաժանմունքին պատկանող par-anoia.net կայքում: Ցանցահենները վստահեցնում են, որ իրենց ձեռքում են հայտնվել սքանավորված անձնագրեր, հաշվետվություններ, բաժնետերերի գաղտնի փաստաթղթեր, հաշվեհամարների քաղվածքներ, նամակներ, նավթային հորատումների տեխնոլոգիաների մանրակրկիտ նկարագրություններ: