Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն
Սլովենիայում կայացած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Սարգսյանը 8,5 միավորով առաջին տեղը կիսեց Բլուեբաումի հետ, որը հաղթող ճանաչվեց լրացուցիչ ցուցանիշով։
Մրցաշարի վերջին տուրում մեր շախմատիստը սպիտակ ֆիգուրներով 6 քայլում ոչ-ոքի էր խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ, իսկ Մատիաս Բլյուբաումը՝ խորվաթ Իվան Սարիչի հետ։
Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները կմասնակցեն 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկությանը