Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստեր ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: ՖԻԴԵ-ի նոր` ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Գաբրիել Սարգսյանը 58-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 96-րդը:
Լավագույն 10 շախմատիստների շարքում են Մագնուս Կարլսենը, Ալիռեզա Ֆիրուջան, Դին Լիժենը, Լևոն Արոնյանը (ԱՄՆ), Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Ռիչարդ Ռապորը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնիաշչին և Շահրիյար Մամեդյարովը: