Ահարոն Խաչատրյանը երկրորդ անգամ ընտրվեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար
14 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը:
Վարդենիսի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամներից 14-ը՝ «Ահարոն Խաչատրյանն» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունները ներկայացնող անդամները, կողմ քվեարկեցին Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 13 անդամները՝ դեմ:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել։
Այդուամենայնիվ, այսօրվա քվեարկությունից հետո ավագանու ՔՊ-ական անդամները լքեցին նիստերի դահլիճը:
Ավագանու մյուս անդամները շարունակեցին նիստը՝ քվեարկության դնելով նաև համայնքի ղեկավարի երդմնակալության արարողության հարցը:
Մարտի 19-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: