Ո՞ւմ հանդեպ են բարեհաճ երկրի մագնիսական դաշտի փոթորիկները
Երկիր մոլորակի բնակիչները և հատկապես՝ աստղագետները երկար ժամանակ կհիշեն 1989 թվականի մարտի 13-ը. այդ օրը Կանադայի Քվեբեկ նահանգում ինը ժամով անջատվեց հոսանքը, ԱՄՆ-ում այրվեց անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխանող 36 միլիոն արժողության հոսանքափոխարկիչը, ընդհատվեց կապն արհեստական արբանյակների հետ, Մեքսիկայում դիտվեց Հյուսիսափայլը։
Երկրի մագնիսական դաշտը չկարողացավ լիովին պաշտպանել մեր մոլորակն արևից անջատված մասնիկների հոսանքի էներգետիկ ազդեցությունից։
Հայտնի է, որ մեր մոլորակի մա գնիսական դաշտը երբեմն «ընդվզում» է. առաջանում են մագնիսական փոթորիկներ, որոնք ունենում են մոտ 24 ժամ տևողությամբ արտահայտված ուժգնացման փուլ. այդ շրջանում սրվում են սիրտ-անոթային բնույթի հիվանդությունները, ըստ վիճակագրության` ավելանում է շտապ օգնության կարիք ունեցողների թիվը։
*Մագնիսական դաշտն ազդում է արյան մածուցիկության վրա` մագնիսական փոթորիկի ընթացքում խախտվում է սիրտ-անոթային համակարգի բնականոն աշխատանքը։
*Խախտվում է մարդու օրգանիզմում սինթեզվող ներքին հակաօքսիդանտների արտադրությունը, արդյունքում` մարդու մոտ առաջանում է անհանգիստ, սթրեսային վիճակ՝ գլխացավ, գլխապտույտ։
Հայտնի է, որ երբեմն «ընդվզում» է նաև մեր մոլորակը ջերմացնող աստղը՝ Արևը: Ե՞րբ է դա տեղի ունեցել.
-1905-1907 և 1917-1918թթ.՝ հեղափոխություններ ցարական Ռուսաստանում,
-1937-1939թթ.՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկիզբը,
-1989-1991թթ.՝ ԽՍՀՄ-ի տրոհումը։
Արևը ակտիվ է եղել նաև.
1926-1927, 1948-1949, 1958-1959, 1969-1970, 1989-1991, 2000-2001թթ.։ Արևի ակտիվության վերջին փուլը սկսվել է 2011թ. աշնանը և կշարունակվի`մինչև 2013թ. գարունը։
Արևի ակտիվ ժամանակաշրջանում Երկիր մոլորակի բնակչության ավելի քան 50 տոկոսն առավել զգայուն է դառնում մագնիսական փոթորիկների հանդեպ, ի դեպ, նրանց 10 տոկոսը երիտասարդներ են: Սակայն կա մի էական բացառություն.
-Նրանք, ովքեր ծնվել են վերը նշված ակտիվ Արևի տարիներին` նվազ զգայուն են Երկիր մոլորակի մագնիսական դաշտի «ընդվզումների հանդեպ»:
Հունվարի 18-19-ը յուրահատուկ օրեր են` եկեղեցիներում կատարվում է Ջրի օրհնության արարողությունը:
Ներկայացնում ենք մի աղբյուրի լուսանկար, որից ջուր է հոսում միայն վերոգրյալ օրերին և հունիսի 24-ին մոտ ժամանակաշրջաններում` ընդամենը մի քանի օր: Բուժիչ հատկություններ ունի ոչ միայն աղբյուրի ջուրը, այլ նաև լուսանկարը:
Աղբյուրի ջուրը մագնիսացված է. գիտնականները բացատրում են նման երևույթը դրանով, որ նշված օրերին մեր մոլորակի մագնիսական դաշտը «շեղվում» է իր բնորոշ դիրքից, իսկ թե ինչո՞ւ է դա այդպես լինում` բացահայտված չէ: