Կամո Քոչունցն այնքան էլ ընդունելի չէ ՔՊ–ականների համար

ՊՆ-ից 168.am-ին հայտնեցին, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են  ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա:

Թե ով կլինի ԳՇ պետը՝ Կամո Քոչու՞նցը, թե՞ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ցույց կտա ժամանակը:

Մեզ հասած տեղեկություններով, Կամո Քոչունցն այնքան էլ ընդունելի չէ ՔՊ–ականների համար։

Ի դեպ, Քոչունցին համարում են Մովսես Հակոբյանի «կադրը»: Օրինակ, երբ Մովսես Հակոբյանը նշանակվել էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը նշանակվել էր նրա տեղակալը: Երբ Մովսես Հակոբյանը մինչ այդ ռազմական գլխավոր տեսուչն էր, Քոչունցը դարձյալ նրա տեղակալն էր:

Տեսանյութեր

Լրահոս