Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի ԱԷԿ-ը

ՌԴ-ի զինված ուժերն Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի ԱԷԿ-ը: Այդ մասին փետրվարի 28-ին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:

Ռուսաստանի զինծառայողների կողմից լիովին պահպանվում եւ վերահսկվում է ատոմային 1լեկտրակայանի շուրջ տարածքը, հայտարարել է ՌԴ պաշտանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ հանդես գալով ճեպազրույցում: «ԱԷԿ-ի անձնակազմը նախատեսված ռեժիմով շարունակում Է աշխատանքը օբյեկտների սպասարկման եւ ռադիոակտիվ իրադրության վերահսկման ուղղությամբ»,-ասել է Կոնաշենկովը: Նրա խոսքով՝ «ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է»:

Կոնշենկովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել ուկրաինական Բերդյանսկ եւ էերգոդար քաղաքները: Բերդյանսկը քաղաք է Զապորոժիեի մարզի հարավում, Ազովի ծովի ափին: Էներգոդարը քաղաք էԶապորոժիեի մարզի հյուսիսարեւմտյան մասում, որը գտնվում է Դնեպր գետի ձախ ափին, Կախովի ջրամբարի ափին: Այս քաղաքում է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը: Փետրվարին ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Չեռնոբիլի ԱԷԿ-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս