Սննդային սուր թունավորում Սևանում

Երեկ Սևանում սննդային սուր թունավորման դեպք է արձանագրվել: Ըստ ոստիկանության տվյալների՝ հունվարի 16-ին, ժամը 11։30-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են դիմել Սևան քաղաքի երեք  բնակիչներ:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են հունվարի 15-ին՝ ժամը 19.00-ից  20.00-ն ընկած ժամանակահատվածում, պահածոյացված շպրոտ ձուկ և տնային պայմաններում պատրաստված պահածո օգտագործելու հետևանքով:

Սևանի պոլիկլինկայի բժշկական գծով տեղակալ Էմմա Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդները շտապօգնության են դիմել: Պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկն այցելել է հիվանդներին և պարզել, որ 3 բնակիչների վիճակն էլ բավարար է: Էմմա Ղազարյանը նաև նշեց, որ սա բոտուլիզմի դեպք չէ. առաջացման պատճառն անհայտ է:

Տեսանյութեր

Լրահոս