![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանը Զելենսկիին հայտնել է, որ ջանքեր է գործադրում Ուկրաինայում զինադադար հաստատելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/Erdoxan.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հայտնում է ռուսական Տասս գործակալությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Էրդողանը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում Ուկրաինայում որքան հնարավոր շուտ զինադադար հաստատելու ուղղությամբ, ինչի արդյունքում այլևս չեն լինի մարդկային զոհեր: