 
                        Բրիթնի Սփիրսը ցանկանում է լքել հայրենիքը
 
                                    Երգչուհի Բրիթնի Սփիրսն Instagram-ում գրառում է հրապարակել է, որում խոստովանել է՝ հնարավոր է լքի հայրենիքը:
Նա գրել է, թե կյանքը շատ կարճ է: «Հիմարություններ արեք։ Այնպես քրտնեք, կարծես վաղվա օր գոյություն չունի»,- գրել է երգչուհին՝ ցուցադրելոն իր հերթական սպորտային վարժությունները։
«Շատ շուտով գուցե ստիպված լինեմ հեռանալ Ամերիկայից։ Դա իմ հոգեկան առողջության համար է։ Ես չեմ ստում»,- հստակեցրել է նա։
Ի դեպ, երգչուհին իր այս գրառումը երկու անգամ հրապարակել ու հեռացրել է։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        