Լեդի Գագան կվերանորոգի Ջեքսոնի ռանչոն (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան մտադիր է զբաղվել փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի «Neverland» ռանչոյի վերանորոգմամբ, որպեսզի այն պահպանվի վերջինիս երեխաների համար: Լեդի Գագան, ինչպես հայտնի է, Ջեքսոնի մոլի երկրպագուներից է և վերջերս կայացած աճուրդներից մեկում ավելի քան 5 մլն դոլար է ծախսել փոփ-արքայի իրերը գնելու նպատակով:

Ինչ վերաբերում է Ջեքսոնի ռանչոյին, Լեդի Գագան հայտարարել է, որ դրա հետ կապված որևէ առևտրային նպատակ չի հետապնդում և ցանկանում է ընդամենը կարգի բերել մեծ երգչի առանձնատունը:

«Ես ցանկանում եմ հավերժացնել փոփ-արքայի հիշատակը: Մայքլ Ջեքսոնի երեխաների  չափահաս դառնալուց հետո վերանորոգված «Neverland»-ը կփոխանցվի նրանց տնօրինությանը»,- հայտարարել է երգչուհին:

Այդ ռանչոն Մայքլ Ջեքսոնը գնել է 1988 թվականին: Այն զբաղեցնում է 12 ք/կմ տարածք, որտեղ կառուցվել է կենդանաբանական այգի, բազմաթիվ ատրակցիոններ, նույնիսկ երկաթուղի: Ժամանակին Ջեքսոնն ամբողջությամբ տրվել էր այս կառույցի շինարարությանը` դրանում կյանքի կոչելով իր բոլոր մանկական երազանքները, որոնք վաղ հասակում հասանելի չեն եղել: Սակայն 2006 թվականին Ջեքսոնը ստիպված եղավ պարտքերի պատճառով վաճառել «Neverland»-ը: Ներկայումս կալվածքի արժեքը գնահատվում է 25 միլիոն դոլար:

5 4 3 2 6

Տեսանյութեր

Լրահոս