Բլինկենն առաջարկել է Լավրովին հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում:
ԱՄՆ Ռուսաստանին առաջարկում է կոնտակտներ ՆԱՏՕ-ում, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում:
Բլինկենի խոսքով՝ այդ կոնտակտները կարող են հիմք ծառայել երկու երկրների առաջնորդների հանդիպման համար: