Բաժիններ՝

Եվրամիությունում Ուկրաինայի շուրջ «ապաէսկալացիայի նշաններ առայժմ չեն տեսնում»

Եվրամիությունը ՆԱՏՕ-ից անմիջապես հետո հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիայի նշաններ չի տեսնում, հուսով է, որ «խաղաղությունը կհաղթանակի»: Փետրվարի 17-ին այս դիքորոշումն էհայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի հայտարարությունները զորքերը հետ քաշելու մասին, բայց մենք առայժմ ոչ մի կարգի ապաէսկալացիա չենք տեսնում տեղում: Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ ուժերի ավելացումը շարունակվում է,- պնդել է նա:- Ուստի այժմ մեզ հարակավոր են գործեր, որպեսզի հավատանք խոսքերին, որոնք լսել ենք»:

Ֆոն դեր Լյայենը խոստացել է «չթուլացել զգոնությունը», նշել է, որ Եվրամիությունն «ավելի լավի հույս ունի, բայց պատրաստվում է վատթարագույնին»: Փետրվարի 17-ին ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որ ՆԱՏՕ-ն «ապաէսկալացիայի նշաններ չի տեսնում»:

Ինչպես փետրվարի 17-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ուկրաինայի շուրջ իրադրության սրումը զարգանում է ոչ թե Ռուսաստանի տարածքում, այլ Արեւմուտքի, ամենից առաջ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարության գլուխներում, ուղեղներում եւ զանգվածային լրատվամիջոցներում: Ուստի այն բոլոր հարցերը, թե ինչպես հաղաթահարել այն, ինչը նրանք անվանում են էսկալացիա, անհրաժեշտ է հասցեագրել նրանց, ասել է Լավրովը:

Այդ հայտարարություններն արվում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում Ուկրաինա Ռուսաստանի իբր պատրաստվող ներխուժման մասին աննախադեպ հիստերիայի ֆոնին: Ըստ որում «ներխուժման»՝ նրանց հայտնած ժամկետները, օրերը եւ առանձին դեպքերում նույնիսկ ստույգ ժամանակը կանոնավորապես «հետաձգվում են»: Այդ արշավն արդեն տնտեսական իրադրության կտրուկ վատթարացում է հարուցել Ուկրաինայում, կապիտալի արտահոս այդ երկրից, ինչպես նաեւ նպաստել է Եվրոպայում էներգակիրների գնի աճին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս