Բաժիններ՝

ԱՄՆ-ն խոստացել է ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն ռազմական օգնության 15 թռիչք է ուղարկել Ուկրաինա, և զենքի մատակարարումները կշարունակվեն։

«Արդեն տասնհինգ թռիչք և կլինի ավելին: Մոտ 90 տոննայից ավելի զինամթերք, «Javelin» համակարգեր և պաշտպանական օգնություն Ուկրաինայի զինված ուժերի համար, որոնք հաստատվել են նախագահ Ջո Բայդենի կողմից», – այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր քաշն այս պահին գերազանցել է 1300 տոննան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս