«Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «պարզաջրել» իր պատասխանատվության հարցը, «նշանակել» մեղավորներ ու փակել թեման»». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակլցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հետ կապված մեր մոտեցումները ներկայացնելու տարբեր առիթներ ունեցել եմ:

Քանի որ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ բազմաթիվ զանգեր եմ ստանում լրատվամիջոցների մեջ գործընկերներից՝ փորձեմ շատ կարճ վերահաստատել այն մոտեցումները, որոնք տարբեր առիթներով արդեն ներկայացրել եմ:

Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում, որովետև եթե սրա նպատակը պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունն է, մեղավորներին ու պատասխանատուներին պարզելը, ապա դրա համար պետությունն ունի համապատասխան մարմիններ, մեխանիզմներ, գործիքներ և քննիչ հանձնաժողովը որևէ բացառիկ դեր այս հարցում չի կարող ունենալ:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ քննիչ հանձնաժողովը որպես կանոն համարվում է ընդդիմության գործիքը, ով չի տիրապետում այն հնարավորություններին ու գործիքակազմին, ինչն ունի իշխանությունը:

Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «պարզաջրել» իր պատասխանատվության հարցը, «նշանակել» մեղավորներ ու փակել թեման»:

Տեսանյութեր

Լրահոս