Բաժիններ՝

ԵՄ-ն պաշտոնապես ՌԴ-ին է հանձնել եվրաանվտանգության շուրջ Լավրովի նամակի՝ իր կոլեկտիվ պատասխանը

Եվրամիությունը (ԵՄ) պաշտոնապես Ռուսաստանին է հանձնել Եվրոպայի պետություններին ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հղած՝ եվրաանվտանգության շուրջ նամակի՝ իր կոլեկտիվ պատասխանը: Փետրվարի 10-ին այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:

«Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ընդունել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության հարցերով տնօրեն Յոննիկե Բալֆոորտին, որը ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանձնարարությամբ հանձնել է նրա ուղերձը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հասցեին՝ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների անունից»,- հայտնել են մշտական ներկայացուցչությունում:

Մշտական ներկայացուցչության՝ ՏԱՍՍ-ում ստացված հաղորդագրության մեջ նշված է, որ այդ փաստաթութը անվտանգության անբաժանելիության թեմատիկայի շուրջ ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարի ուղերձի պատասխանն է ուղերձ, որն ուղարկվել է 2022 թվականի հունվարի 28-ին Եվրոպայի մի շաք երկրների, ԱՄՆ-ի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին եւ հրապարակվել է փետրվարի 1-ին: Ո՛չ Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը, ո՛չ էլ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը չեն մեկնաբանել, թե որքան են համապատասխանում Եվրամիության պատասխանի տեքստին Politico թերթի եւ Bloomberg գործակալության հրապարակումները, որոնք փետրվարի 9-ին տարածել են այդ փաստաթղթի հիմնական թեզիսները՝ վկայակոչելով դրա նախագիծը:

Նրանց տեղեկատվությամբ՝ Եվրամիությունն ի պատասխան Մոսկվայի առաջարկության Ռուսաստանին ապաէսկալացման եւ Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման կոչ է անում: Ինչպես հայտնում է թերթը, իրենց նամակում Եվրամիության ներկայացուցիչներն անվտանգության ամրապնդման միջոցների շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման պատրաստակամություն են հայտնել: Մասնավորապես, առաջարկվում է բանակցություններ վարել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակներում, քանի որ ի տարբերություն ՆԱՏՕ-ի ԵԱՀԿ-ի կազմի մեջ են մտնում Եվրամիության բոլոր երկրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս