Բաժիններ՝

Արման Թաթոյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր:

Այցելության ընթացքում կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումների, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։

ՄԻՊ-ից նշում են, որ գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։

Արման Թաթոյանը հիշեցնում է, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված (անվտանգության գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս