Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք
Արցախի Հանրապետությունում վերջին մեկ օրում կատարվել է 428 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Վարակը հաստատվել է նաև երեխաների մոտ: Ներկայում ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականին կատարվել է 4144 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: