Բաժիններ՝

Սիրիա է ժամանել ռուսաստանյան վեց ռազմանավերից բաղկացած ջոկատը

Հյուսիսային եւ Բալթյան նավատորմերի վեց մեծ դեսանտային նավեր են ժամանել սիրիական Տարտուսի ռուսաստանյան ռազմածովային նավատորմի կայան: Այդ մասին հաղորդել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Անցման ընդհանուր երկարությունը կազմել է ավելի քան 6000 ծովային մղոն»,-ասվում է տեղեկագրում: Այժմ նավերը համալրում են վառելիքա-քսուքային նյութերի, խմելաջրի եւ պարենամթերքի պաշարները:

Ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կայանը գտնվում է Միջերկրական ծովի ափի Տարտուսի նավահանգստի շրջանում, այդ վայրը կայանման, վերանորոման եւ պաշարների համալրման համա է: 11711 եւ 775 նախագծի այդ մեծ նավերը նախատեսված են չսարքավորված ափին ծովային դեսանտ իջեցնելու եւ ծովով զորքեր ու բեռներ տեղափոխելու համար: Կարող են տեղափոխել տարբեր տեսակի զրահատեխնիկա: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման 2022 թվականի պլանին համապատասխան հունվար-փետրվարին նավատորմերի պատասխանատվության բոլոր գոտիներում անցկացվում են մի շարք ռազմածովային վարժանքներ՝ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Նիկոլայ Եվմենովի ընդհանուր ղեկավարությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս