Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից

Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:

«Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ը կատարել է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել է դադարեցնել, եւ Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարեւան տարածքներին մատակարարել է ամենաարդիական հարձակողական միջոցներ եւ միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում:

Փենյանը հիշեցրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկի համար, եւ հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիատական լուծման եւ երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ը պահանջել է փետրվարի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ հանդիպում ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների շուրջ: ԱՄՆ-ը ձգտում է հասնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ընդլայնման նոր հրթիռային փորձարկումների համար: Հունվարի կեսերին նա արդեն փորձել է հանդես գալ նման նախաձեռնությամբ, սակայն հավանություն չի ստացել Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28