Գագիկ Ջհանգիրյանը փոխում է տակտիկան. «փափուկ ուժի» արդյունքները

Ինչպես հայտնի է, երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ժամեր տևած քննությունից հետո թույլատրեց Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, ինչպես նաև հաղթահարեց նրա անձեռնմխելիությունը, որով թույլատրեց դատավորին կալանավորել:

ԲԴԽ-ն միաձայն քվեարկեց այդ երկու որոշումների օգտին:

168.am-ի տեղեկություններով՝ հատկապես ակտիվ են եղել ԲԴԽ դատավոր-անդամները: Վերջիններս բացառիկ էնտուզիազմով փորձել են հիմնավորել կողմ քվեարկելու անհրաժեշտությունը:

Պարզվում է՝ այդ եռանդը պատճառ ունի. մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ջհանգիրյանը նրանց խոստացել է պաշտոնեական առաջխաղացում, իսկ դրա փոխարեն երբեմնի արդարամիտ դատավորների համբավ ունեցող անձինք պետք է կայացնեն Գագիկ Ջհանգիրյանի քիմքին հաճո որոշումներ: Առհասարակ դատական համակարգում ասում են, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի մոտ շատ լավ է ստացվում «soft power» ասվածի գործարկումը:

Տեսնելով, որ կարգապահական վարույթներով հարց չի լուծվում, Գագիկ Ջհանգիրյանն անցել է հատկապես «անկախական» դատավորներին այս կամ այն գայթակղիչ խոստումներով իր դաշտ բերելը հաջողելու սրբազան գործին:

Այս պահին որևէ կոնկրետ անուն չնշելով՝ պետք է նկատել, որ դա նրա մոտ կարծես թե վատ չի ստացվում:

168.am-ը հետևում է  իրադարձությունների զարգացմանը և անպայման այլ մանրամասներ ևս կներկայացնի Գագիկ Ջհանգիրյան-դատավորներ փոխհարաբերություններից:

Եվ վերջում. Այսօր դատավոր Զարուհի Նախշքարյանը կոչ էր արել բոլոր դատավորներին հավաքվել ու աջակցել իրենց գործընկերոջը: Կոչին միացել էին նաև փաստաբանները: Հետաքրքիր է՝ քանի՞ դատավոր կգնա դատարանի մոտ՝ աջակցելու Բորիս Բախշիյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28