«Մի հատ վատ բան ասեմ, բայց դե էդ ա․․․». Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի հատ վատ բան ասեմ, բայց դե էդ ա․․․
Ինչո՞ւ եք լարվում էդ հրաժարականով, կամ դա կապում «ՀՀ»-ին սպառնացող ինչ-որ հերթական աղետով, եթե մենք այլևս պետություն չունենք․
Պետք է սթափ հասկանալ, որ՝ այո՛, մենք այլևս պետություն չունենք, այն աճուրդում վաճառված միավոր է արդեն, որը համատեղության կարգով օգտագործվելու է մի շարք համասեփականատերերի կողմից։
Ես գիտեմ, որ շատերիդ, մեղմ ասած, դուր չի գալիս այն, ինչ գրում եմ․ բայց էս ա իրականությունը։ Դուք կարող եք հավերժ ձեզ դնել ինֆանտիլ ու երազախաբություններով ապրող մարդու տեղ, ով ինչ-որ հույսեր ունի անհասկանալի փրկիչների մասով։
Սա ամենևին զգայական գնահատական չէ, սա օրիգինալ միտք չէ, սա ցինիզմ կամ սարկազմ չէ, սա ինչ-որ չարախնդանք չէ, սա, ցավոք, փաստ է։
Մենք Սուրոյի հարսանիք, մորգենշտերն ու եսիմ ինչեր քննարկող զանգված ենք, ում օրական մեդիա կեր են տալիս, նա էլ մեծագույն ջանքով ուտում է այդ կերակուրը ու հայտնվում ինքնաբավարարման օրական ցիկլի մեջ ու գոհունակությամբ ապրում իր վիրտուալ կյանքը, իսկ իրականության մեջ ադրբեջանցիք/թուրքրեը հատ-հատ գնելու են ամեն բան, քանի որ նրանք հո լավ գիտեն, որ հայերը առաջնահերթ առևտրական ժողովուրդ են։
Եվ ուրեմն
#ծափ_տվեք_արա
#ոտքի_կանգնեք_արա»։