Բաժիններ՝

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը

Հայտնի ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը մահացել է լեռնադահուկային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

«Դերասան Գասպար Ուլելը մահացել է 37 տարեկանում»,- ասվում է հրապարակման մեջ:

Դերասանի ընտանիքն ու նրա գործակալը հայտնել են, որ նա գլխի վնասվածք է ստացել ֆրանսիական Սավոյ շրջանում դահուկներով սահելիս, ինչից հետո ուղղաթիռով նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ դերասանը բախվել է մեկ այլ դահուկորդի հետ, ինչից հետո գանգուղեղային վնասվածք է ստացել:

Գասպար Ուլելը հայտնի է «Hannibal Rising», «Saint Laurent», «A Very Long Engagement» ֆիլմերում իր դերերով: 2005 և 2017 թվականներին նա Ֆրանսիայի ազգային «Կեսար» կինոփառատոնի մրցանակակիր է դարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս