Պուտինը հաջորդ շաբաթ Իրանի նախագահի հետ բանակցություններ կվարի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ է վարելու Իրանի իր պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ, հաղորդում Է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Բացի այդ, նախատեսվում է, որ ՌԴ նախագահը կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, անձնական հանդիպումներ և միջազգային հեռախոսային բանակցություններ: