Բաժիններ՝

Արգենտինայի Սենատը ենթարկվել է հաքերային հարձակման

Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Սենատի մամուլի ծառայությունը:

Հաքերները կարողացել են ստանալ միայն այն տեղեկատվությունը, որն արդեն իսկ ընդհանուր հասանելիություն ուներ: Ներկա պահին տեղեկատվության մեծ մասը վերականգնված է:

 

Սենատի մամուլի ծառայությունից հայտնել են, որ վերջին շրջանում նմանօրինակ տարբեր հարձակումներ են տեղի ունեցել տարբեր պետական մարմինների, դատական իշխանությունների ու խոշոր ընկերությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս