Ինչպես հասկանալ, որ ձեզ կապում են հոգևոր հարաբերությունները. 14 նշան
1. Ձեզ կիրքը չի առաջնորդում: Այո, ձեր միջև կայծ կա, բայց դուք պահպանում եք ձեր անհատականությունը և հասկանում եք, որ առողջ և երջանիկ հարաբերությունները չեն կառուցվում կրքի վրա:
2. Դուք գտնում եք ժամանակ մեկդ մյուսի համար: Երբ մեկը խոսում է, մյուսն անպայման լսում է:
3. Դուք երկուսդ էլ գիտակցում եք անձնական աճի կարևորությունը և հարաբերությունները գնահատում եք՝ որպես զարգացման գործիք:
4. Դուք հարմարավետ եք զգում միասին, և խոսքը ծույլ անգործության մասին չէ:
5. Այս հարաբերությունները ձեր աշխարհընկալման մեջ լուրջ փոփոխությունների սկիզբ են դրել:
6. Զգացմունքը ձեզ համար ավելի կարևոր է, քան տրամաբանությունը:
7. Ձեր հարաբերություններում ամենաշատ ժամանակը զբաղեցնում է շփումը:
8. Դուք գնահատում եք այն, ինչ ունեք այս պահին:
9. Դուք հավասար եք, բայց ձեզնից յուրաքանչյուրն իր դերն ունի:
10. Դուք գնահատում եք ձեր հարաբերությունները՝ որպես սերը ճանաչելու հնարավորություն, այլ ոչ թե՝ որպես որոշակիության ստեղծման գործիք:
11. Դուք միանման եք մտածում, իսկ դա նշանակում է, որ դուք նման հայացքներ ունեք կյանքի առավել կարևոր ասպեկտների վերաբերյալ, մասնավորապես դա վերաբերում է շրջակա աշխարհի և համոզմունքների համակարգի նկատմամբ վերաբերմունքին:
12. Նրան առավել շատ գրավում է Ձեր ազնվությունը և բաց լինելը:
13. Դուք միասին եք աշխատում ձեզ վրա:
14. Երբ հարաբերություններում վատ շրջան է լինում, դուք չեք մտածում, որ հարաբերություններն են վատը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը