Բաժիններ՝

Շոլցի եւ Պուտինի հանդիպումը պլանավորվում է հունվարին. BILD

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պլանավորվում է հունվարին: Այդ մասին հաղորդել է BILD տաբլոիդը:

Ինչպես գրում է տաբլոիդը, սոցիալ-դեմոկրատ Շոլցը կցանկանար ավելի ակտիվորեն մասնակցեր Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությանը. ԳԴՀ-ի ԱԳ նախարարությունը գլխավորում է կոալիցիայի գծով Շոլցի գործընկեր Աննալենա Բերբոքը՝ «Կանաչների» կուսակցությունից: Դեկտեմբերի սկզբին նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր Բերբոքը մի շարք կոշտ հայտարարություններ է արել Մոսկվայի հասցեին: Ինչպես գրում է BILD-ը, վկայակոչելով անունը չնշած աղբյուրի, Գերմանիայի կանցլերը «որակական նոր հարաբերություններ» է ցանկանում Մոսկվայի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31