Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ Մալի են ուղարկվել ֆրանսիացի զինվորականներ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ Մալի են ուղարկվել ֆրանսիացի զինվորականներ: Օլանդի խոսքերով՝ ֆրանսիացի զինվորականներն օգնում են Մալիի զինված ուժերին՝ «ահաբեկչական տարրերի դեմ պայքարում»:
Օլանդը, սակայն, այլ մանրամասներ չի հաղորդել: Մասնավորապես, անհայտ է մնում, թե ինչպիսին է Մալի գործուղված ֆրանսիական զինվորական կոնտինգենտի թվակազմը: Փոխարենը Օլանդն ընդգծել է, որ ֆրանսիացի զինվորականները Մալիում մնալու են այնքան, ինչքան որ կլինի դրա կարիքը:
Ավելի վաղ Մալիի իշխանությունները ռազմական օգնություն էին խնդրել Ֆրանսիայից, ինչը տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ հունվարի 10–ին իսլամիստները գրավեցին Կոննա քաղաքը, որը հանդիսանում է զինյալների կողմից դեպի երկրի հարավ շարժվելու ճանապարհին ընկած կառավարական զորքերի վերջին ամրակետը: