Եվրոպայում գազի գինն իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 27-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։ Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 064 դոլար:
Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր նվազումը կազմում է 18 տոկոս: Եվրոպայում գազի սակարանայի ինը դեկտեմբերի 21-ին պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց 1000 խորանարդ մետրի դիմաց 2000 դոլարի նշագիծն սկսվող սառնամանիքների եւ Եվրոպայի ստորգետնյա պահեստաաններում գազի անոմալ ցածր պաշարների ֆոնին: Սակայն TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն է սպեկուլյատիվ գործոնի պատճառով եւ չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը:
«Գազպրոմի» պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը 2021 թվականին կկազմի 1000 խորանարդ մետրի դիմաց 280 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: