«Վերադարձած ռազմագերիներից շատերն ինձ ասել են՝ մեր ցուցմունքները փոխված են. հիմա իրենք լռում են». Նաիրա Զոհրաբյան

«Ինձ զարմացնում է հայրենիք վերադարձած այն ռազմագերիների լռությունը, որոնց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որովհետև տղաներից մի քանիսը զանգահարեցին ինձ ու ասացին, որ իրենց ցուցմունքները փոխված են։ Իրենք ինձ ասացին, որ՝ մեզ վաղը կանչել են Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության  նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ այսօր հ/կ-ի կազմակերպած  «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» թեմայով քննարկման ժամանակ։

Նախկին պատգամավորը փոխանցեց նաև  հայրենիք վերադարձած ռազմագերիների պատմածն իրեն, որ ինքնաթիռից իջնելուց հետո իրենց անմիջապես տարել են ԱԱԾ և 8 ժամ հարցաքննել են։

«Ասում են՝ գուցե ստորագրել են ինչ-որ թղթի տակ, բայց երբ փաստաբաններից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը, հրապարակել է ցուցմունքները, այդ տղաների մեծ մասը զանգահարել են ինձ ու ասել, որ իրենք նման բան չեն ասել։ Ասում են՝ գուցե ինչ-որ բան ստորագրել են, բայց այնքան էին ուզում արագ գնալ տուն, որ անգամ չեն էլ հասկացել՝ ինչ են ստորագրում։ Ես ակնկալում էի, որ դրանից հետո ռազմագերիների հարազատները կամ իրենք պետք է հավաքվեին, ինչ-որ հայտարարություն անեին, բայց լռում են։ Այդ դեպքում մենք ի՞նչ ենք ուզում, երբ մարդը, ում ցուցմունքը կեղծել են, որը դասալքության և պետական դավաճանության համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ լռում է, իր հարազատը լռում է։ Այսինքն՝ թիվ մեկ շահառուն, որին մեղսակցվում է պետական դավաճանության հոդվածով, լռում է, մենք ի՞նչ ենք ուզում»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս