Սիրուշոն Եվրատեսիլ 2013-ո՞ւմ (լուսանկարներ)
Եվրատեսիլի պաշտոնական կայքում «Հայաստանը կրկին Սիրուշո՞ն կներկայացնի» վերնագիրը կրող նյութում շոշափվում է երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող հավանական թեկնածուի անունը:
Նյութում նշված է, որ, ըստ շրջանառվող լուրերի՝ Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի երգչուհի Սիրուշոն:
«Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ընդգծել է, որ դեռևս ոչինչ որոշված չէ»,- գրված է Եվրատեսիլի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Սիրուշոն Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր նաև 2008 թվականին: Նա գրավել էր 4-րդ հորիզոնականը, որը Հայաստանի դեռևս լավագույն ցուցանիշն է:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սիրուշոն Եվրատեսիլում հանդես կգա իր նոր՝ «Պռեգոմեշ» երգով: