Հայաստանը ներկայացնող թիմը աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադաներից վերադարձել է ոսկե և արծաթե մեդալներով
Աստղագիտության ու աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից Հայաստանը ներկայացնող թիմը վերադարձել է ոսկե, արծաթե մեդալներով և գովասանագրերով։
Աստղագիտության ու աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող թիմի ղեկավար Վարդգես Մամբրեյանի փոխանցմամբ՝ ոսկե մեդալը բերել է Արտաշեսը, ով հիմա սովորում է Ռուսաստանում՝ Ֆիզտեխ համալսարանում: Արծաթե մեդալը բերել է Դավիթը, ով հիմա սովորում է Քեմբրիջում: Երկուսն էլս ովորում են առաջին կուրսում։ Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ դիտողական, տեսական և 2 գործնական:
Թիմի ղեկավարի խոսքով՝ դպրոցականների շրջանում հետաքրքրությունը աստղագիտության նկատմամբ տարեցտարի մեծանում է, վստահ է՝ հաջորդ տարի ավելի լավ արդյունքներ կունենան: