5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
: Դեկտեմբերի 15-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդե Սոլեյման քաղաքից, որտեղ բնակվում է 111 հազար մարդ, 58 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք:
Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատություն չեն հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: