«Խոսրովի անռատ» արգելոցը դատի է տվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին
«Խոսրովի անռատ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը դատ է տվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը` տեղեկացնելով, որ գործն այժմ գտնվում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում:
Հիշեցնենք, որ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ թույլատրվել էր «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել վարձակալության մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար` մինչև 10 տարի ժամկետով:
Հիմք ընդունելով այս որոշումները` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը «Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականի հունվարի 14-ին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր կողմից ներկայացված «Կենդանական և բուսական աշխարհի օբեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրն իրականացնելու նպատակով:
«Հովազաձոր» ՍՊԸ-ն էլ արգելոցի տարածքում շինություն էր կառուցել: 2012-ին ՀՀ կառավարության որոշմամբ`վերակագնվեց Գիլանի արգելոցային ռեժիմը: Հայկ Հակոբյանի խոսքով`այդ հարցը պետք է լուծվի դատարանի, որովհետև դա վիճահարույց խնդիր է: