Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի հետ դարձել է Արգենտինայի գավաթակիր
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը դարձել է Արգենտինայի գավաթակիր: Արգենտինայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բոկա Խունիորս»-ը մրցել է «Տալյերես Կորդոբա»-ի հետ և հաղթել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով` 5:4 հաշվով:
«Բոկա Խունիորս»-ն 4-րդ անգամ է դառնում Արգենտինայի գավաթակիր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չի մասնակցել խաղին: