Բաժիններ՝

Կրեմլում գնահատել են «նորմանդական ձևաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարներ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հազիվ թե Վլադիմիր Պուտինից «նորմանդական քառյակին» միանալու հրավեր ստանա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Թեեւ դրա արդյունավետությունն այժմ Կիեւի դիրքորոշման պատճառով, այն բանի պատճառով, որ Կիեւը չի կատարում Մինսկի պայմանավորվածությունները, շատ ու շատ համեստ է: Բայց, այնուամենայնիվ, մինչեւ այժմ ե՛ւ Փարիզը, ե՛ւ Բեռլինը կարծում էին, որ դա ինքնաբավ ձեւաչափ է եւ դրա ընդլայնման անհրաժեշտություն չկա»,-նա ասել է «Առաջին ալիքի» եթերում:

«Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության են եկել սահմանազատման գծի եւ սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել է Մինսկի համաձայնագրերի ստորագրման:

Փաստաթուղթը նախատեսում է հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխում, որի հանգուցային տարերը պետք է դառնան ապակենտրոնացումը եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը: Դեկտեմբերի 6-ի երեկոյան Պուտինը եւ Բայդենը պլանավորում են հաղորդակցվել տեսակապի պաշտպանված ուղիով, օրակարգում են՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հակամարտությունները, ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ այլ հարցեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս