Բաժիններ՝

Այսօր մեկնարկել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եվրոպական շրջագայությունը

Грузия Online-ի  փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եվրոպական շրջագայությունը: Այն ավարտվելու է հունվարի 15-ին, որի շրջանակներում Փանջիկիձեն այցելելու է Լիտվա, Լատվիա ու Չեխիա:

Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Փանջիկիձեն այդ երկրներում հանդիպելու է իր գործընկերների, ինչպես նաև տվյալ երկրների օրենսդիր ու գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Փանջիկիձեն նաև ելույթ է ունենալու Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի ուսուցման կենտրոնում: Փանջիկիձեի ելույթը նվիրված է լինելու Վրաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականության խնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031