Բաժիններ՝

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմը կցուցադրվի միջազգային կինոփառատոններում

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ին «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում (Animest International Animation Festival, Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո ցուցադրության համար ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնների կողմից: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմը կցուցադրվի Հարավային Կորեայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ղազախստանի, Շրի Լանկայի, Ֆրանսիայի միջազգային ճանաչում վայելող կինոփառատոններում:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Այն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչը Լիլիթ Ալթունյանն է, սցենարի հեղինակները Լիլիթ Ալթունյանն ու Արմինե Անդան, պրոդյուսերը Արմինե Անդան է, համապրոդյուսերը Ռեժինալդ դե Գիյեբոնն է, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Հերոսներին հնչյունավորել են Արմինե Անդան (հայերեն), Նաիրի Խաչադուրեանը (ֆրանսերեն), Վիկտորիա Ալեքսանյանը (անգլերեն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031