8 մթերք, որոնք չի կարելի օգտագործել մրսածության ժամանակ
Ուտել մեկ ափսե հավի արգանակ, երբ ջերմություն ունեք, գերազանց գաղափար է: Բայց եթե կան մթերքներ, որոնք օգնում են շուտ առողջանալ, կան նաև այնպիսիք, որոնք լրիվ հակառակ ազդեցությունն են ունենում:
Ահա մի քանի մթերքներ, որոնք չարժե օգտագործել մրսածության ժամանակ:
1. Կոնֆետ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնֆետը մեծ քանակությամբ շաքար է պարունակում, որից պետք է խուսափել, հատկապես, եթե հիվանդ եք: Բանը նրանում է, որ շաքարը կարող է բորբոքում առաջացնել, իսկ դա իջեցնում է իմունիտետը:
2. Կաթ
Կաթնամթերքը կարող է ժամանակավորապես թանձրացնել լորձը, ինչը կհանգեցնի նրան, որ ալերգենները ավելի երկար կմնան օրգանիզմում: Կաթը, մասնավորապես, կարող է խթանել թքի արտադրությանը, ինչն առողջ ժամանակ է լավ, իսկ հիվանդ ժամանակ՝ ոչ:
3. Պաղպաղակ
Մի կերեք պաղպաղակ, որպեսզի հանգստացնեք կոկորդի ցավը: Պաղպաղակների մեծ մասում պարունակվում են հագեցած ճարպեր, որոնք, ինչպես և շաքարը, բորբոքային վիճակ են առաջացնում:
4. Սուրճ
Սուրճն ունի օրգանիզմը ջրազրկելու հատկություն, ինչը մրսածության ժամանակ կարող է խորացնել մկանային ցավերը: Իմունային համակարգն ավելի արդյունավետ է աշխատում, երբ օրգանիզմում բավարար հեղուկ կա:
5. Չիլի պղպեղ
Պղպեղում պարունակվող կապսաիցինը կարող է դառնալ քթուղիներում լորձի առաջացման խթանիչ, այնպես որ, եթե Ձեր մրսածության սիմպտոմներից մեկը հարբուխն է, ապա ժամանակավորապես հրաժարվեք կծու մթերքներից:
6. Օղի և այլ ալկոհոլային խմիչքներ
Չնայած տարածված այն մտքին, որ սև աղացած պղպեղով օղին (ինչպես նաև յուրաքանչյուր այլ ալկոհոլային խմիչք) արագացնում է առողջանալու գործընթացը, դա այդպես չէ: Սպիրտի ազդեցությունը սթրեսային գործոն է, որը թուլացնում է օրգանիզմը:
7. Բանան
Բանանը շատ օգտակար է, սակայն ավելի լավ է հրաժարվել դրանից, քանի դեռ մրսած եք, քանի որ այն կարող է խթանել գիստամինի արտադրությունը, որն էլ ուժեղացնում է հարբուխը:
8. Մակարոն
Ռաֆինացված ածխաջրերը, ինչպես նաև շաքարը, ընդունակ են ուժեղացնել բորբոքումը և ազդել իմունիտետի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը