Ո՞րն է աշխարհի լավագույն մարտկոցով սմարթֆոնը
DxOMark վարկանիշի նոր առաջատարը մեծ տարբերությամբ գերազանցել է նույնիսկ այնպիսի հզոր նոր արտադրանքին, ինչպիսին iPhone 13 Pro Max-ն է։
Այժմ լավագույն մարտկոցով սմարթֆոնների վարկանիշում առաջին տեղը պատկանում է Oppo Reno6 5G-ին։ Նորույթը հավաքել է 96 միավոր, գրում է GizChina-ն։
Նախորդ առաջատարը iPhone 13 Pro Max-ն էր՝ 89 միավորով։ Այնուամենայնիվ, նույն արդյունքը ցույց են տվել OnePlus Nord CE-ն, Vivo Y72 5G-ը և Xiaomi 11T-ը, որոնք գտնվում են վարկանիշի համապատասխանաբար երրորդ, չորրորդ և հինգերորդ տողերում։ Այսպիսով, Oppo Reno6 5G-ի և այլ սմարթֆոնների միջև տարբերությունը 7 միավոր է։
DxOMark-ը նշել է, որ բարձր գնահատականի հիմնական գործոններից մեկը Oppo-ի արտոնագրված SuperVOOC 2.0 արագ լիցքավորման համակարգն է, որն ապահովում է մինչև 65 Վտ հզորություն: Դրա շնորհիվ սմարթֆոնը լիցքավորվում է 0-80% ընդամենը 22 րոպեում, իսկ մինչև 100%՝ 35 րոպեում։ Բացի այդ, հինգ րոպե լիցքավորումը կարող է ապահովել մարտկոցի 10 ժամ կյանք:
Փորձարկման ընթացքում Oppo Reno 6-ը տևեց 57 ժամ՝ չափավոր օգտագործմամբ:
Հիշեցնենք, որ Oppo Reno6-ն ունի 4300 մԱ/ժ մարտկոց, որը հեռու է արդյունաբերության ամենաբարձր ցուցանիշից: Այս ամառ ներկայացված սմարթֆոնը հիմնված է MediaTek Dimensity 900 չիպսեթի վրա և պարծենում է 6,43 դյույմանոց AMOLED էկրանով՝ Full HD + լուծաչափով և 90 Հց թարմացման արագությամբ:
Սիրարփի Աղաբաբյան